Հարկային և մաքսային վճարների արտոնություններ՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի շինաշխատանքների համար
Կառավարությունը հավանություն է տրվել «Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծին:
Քաղաքաշինության բնագավառում գործունեության իրականացման համար պահանջվող լիցենզիաների ստացման պահանջից ազատելով հնարավորություն կստեղծվի պահպանել էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքում անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանված հարկային և մաքսային վճարների արտոնությունները, ինչն էլ կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը:
Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն եվրո: Էլեկտրահաղորդման գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:
«Սա Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծն է, որը 107 մլն եվրոյի ծրագիր է: Շինարարական աշխատանքները սկսվել են. մենք շինարարին տալիս ենք հնարավորություն, որպեսզի սկսի այդ գործընթացը», - նշել է Հովիկ Աբրահամյանը: