Պետք է վեր կանգնել հատվածական խնդիրներից. Րաֆֆի Հովհաննիսյան
«Հայաստանն ու հայ ժողովուրդը միջազգային հանրության, աշխարհի մի մասնիկն է, քաղաքակրթության, իրավունքի, մշակույթի օրանն է ու աղբյուրը»,- Ազատության հրապարակում նախքան ՀԱԿ-ի կազմակերպած երթի մեկնարկը՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների, հայտարարեց «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ ամեն տարի ՀԱԿ-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրը կազմակեպում է երթ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների: Այս անգամ երթին միացել է նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Ըստ նրա, նրանք, ովքեր վերջին տարիներին փորձել են ոտնահարել մարդու իրավունքները, «իրենք հեռանալու վրա են»:
Ր.Հովհաննիսյանը նշեց, որ պետք է վեր կանգնել հատվածական խնդիրներից ու լուծել խնդիրը՝ արագացնել այս իշխանությունների հեռանալը:
«Այս ցանկությունը պետք է իրականացնենք միասնական եղանակով: Պետք է միասին կանգնենք, միասին լինենք ու միասին տոնենք մեր հաղթանակը՝ մեր երկրում ունենալով ժողովրդի առջև հաշվետու, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Զուրաբյան. Մեր նպատակն է լինելու Հայաստանում ստեղծել ազնվության բանակ
- Ազատության հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվել
- Արամ Մանուկյան. Աշխարհում կա միայն իրավունք, որը վաստակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում