ՀԲ-ն չի կարծում, որ Հայաստանը գտնվում է պարտքի վտանգավորության կրիտիկական կետում. Լորա Բեյլի
« Միանշանակ է, որ Հայաստանն ավելացրել է արտաքին փոխառությունները, որպեսզի կարողանա ավելի լավ դիմակայել արտաքին ցնցումներին: Համաշխարհային բանկը չի կարծում, որ Հայաստանը գտնվում է պարտքի վտանգավորության կրիտիկական կետին մոտ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:
Նրա խոսքերով՝ իրենք ավելի շատ փորձում են ուշադրությունը կենտրոնացնել գործող ծրագրերի իրականացման վրա, որպեսզի կարողանան առավելագույնս օգուտներ քաղել դրանց տնտեսական արժեքից և ոչ այնքան ընդլայնելու ապագա վարկավորումը:
«Երկրի առջև դժվար մարտահրավերներ են ծառացած, անհրաժեշտ են ծախսերն ավելացնել, ենթակառուցվածքներում ներդրումներ անել, որպեսզի դա էլ տնտեսությունը աշխուժացնի, բայց միաժամանակ պետք է ուշի ուշով հսկել պարտքի մակարդակը»,- նշեց Լ.Բեյլին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան