Դատական դեպարտամենտում դարձյալ խախտումներ են հայտնաբերել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Վերահսկիչ պալատը Դատական դեպարտամենտում ստուգումների ժամանակ խախտումներ է հայտնաբերել: Դրանք վերաբերել են թարգմանություններ կազմակերպելու գործընթացին։
Դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասել է. «Իսկ Ձեր տեղեկատվության աղբյուրը որտեղի՞ց է, թե դեպարտամենտում չարաշահումներ են հայտնաբերվել, երբ որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել: Նախ ասեմ՝ իմանաք, որ դեպարտամենտում չեն կարող լինել ֆինանսական չարաշահումներ»:
Ապա լուսաբանել է, թե ինչ ասել է թարգմանությունների կազմակերպում. «Թարգմանության գործընթացն ինքը մրցութային գործընթաց է: Հայտարարվում է մրցույթ, և ցանկություն հայտնողները, այն կազմակերպությունները, որոնք կարող են ներկայացրած տեխնիկական բնութագրի պահանջներին ներկայացնել իրենց հայտերը, համապատասխան հանձնաժողովը՝ գնման մրցութային հանձնաժողովը, տեսնում է համապատասխանությունը մրցութային պահանջներին, և ամենացածր գին տվող կազմակերպությունը ճանաչվում է հաղթող և արդյունքում Դատական դեպարտամենտի հետ կնքում է պայմանագիր՝ ծառայությունների մատուցման: Վերջում ներկայացնում են համապատասխան կատարողական ակտերը, կատարում են վճարում»:
Ապա Փոլադյանը հայտնել է, որ ՎՊ-ն մինչև դեկտեմբերի 30-ը շարունակելու է ստուգումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան