Ն.Դուրյան. Ընտանեկան բռնությունն ու ընտանիքի սոցիալական վիճակն ուղիղ կապ չունեն իրար հետ
«Ընտանեկան բռնություն կա ամեն տեղ, աշխարհի բոլոր երկրներում: Բռնություն եղել է ու լինելու է: Մենք էլ պայքարում ենք ընտանեկան բռնությունների դեմ, ունենք թե ֆիզիկական, թե սեռական բռնության դեպքեր»,- Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:
Նրա խոսքով, այսօր վերացել է արատավոր երևույթը հաշվառումից թաքցնելը, բարձրացել է հասարակության վստահությունը ոստիկանների նկատմամբ, բարձրացել է հասարակության իրավագիտակցությունը, ինչի արդյունքում մարդիկ, երեխաներն ավելի շատ են դիմում ոստիկանություն՝ հաղորդելով, որ իրենց նկատմամբ բռնություն են գործադրել, կամ հարևանը տանը երեխային ծեծում է, հարևանի տանից երեխայի լացի ձայնը հաճախակի է լսվում:
«Համեմատելով այլ երկրների հետ, Հայաստանում բռնության դեպքերը քիչ են, մենք էլ ամեն ինչ անում ենք կանխարգելելու, եղածները բացահայտելու ուղղությամբ»,- նշեց Ն. Դուրյանը:
Այս տարվա տասն ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 645 դեպք:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հիմնականում բռնության դեպքերը գրանցվում են այն ընտանիքներում, որոնք սոցիալապես անապահով վիճակում են, Ն. Դուրյանն ասաց. «Միգուցե որոշ փորձագետներ, հասարակական կազմակերպություններ ասեն, որ բռնությունն ու սոցիալական վիճակն ուղիղ կապ ունեն իրար հետ: Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարտադիր չէ լինել սոցիալապես ծանր վիճակում և այդտեղ լինի բռնություն: Ամեն ինչ գալիս է դաստիարակությունից, հիմնականում այն անձիք են բռնություն կատարում, ում ընտանիքում եղել են նման դեպքեր, ականատես են եղել կամ իրենք են եղել բռնության զոհ»:
Նա նաև նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն, ընտանիքներում որտեղ երեխաների նկատմամբ են բռնություններ լինում, հիմնականում միայնակ ծնողների երեխաներ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան