Հասարակություն 18:40 11/12/2015 Հայաստան

Որպեսզի կարողանանք լուրջ և էական զարգացում ապահովել, մենք պետք է կարողանանք պահել ու պահպանել եղածը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում և անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ Կապանում և զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել են ինչպես, ընդհանուր առմամբ, քաղաքային միջավայր ձևավորելու, այնպես էլ մարզի արդյունաբերության, տնտեսության զարգացման առումով:

Որպեսզի կարողանանք լուրջ և էական զարգացում ապահովել, մենք պետք է կարողանանք պահել ու պահպանել եղածը: Ինչու՞ եմ այս խնդրին ուշադրություն դարձնում, որովհետև կասկած չունեմ, որ ձեզ էլ է հայտնի միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետևանքով Հանրապետության լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ Սյունիքի կոմբինատներում ստեղծված դժվարին իրավիճակը: Իհարկե, մենք շնորհակալ պետք է լինենք սեփականատերերին, այդ կոմբինատներում աշխատող կոլեկտիվներին, որոնք ամեն ինչ անում են, որ գրեթե զրոյական շահույթի պայմաններում պահպանեն ձեռնարկությունների բնականոն աշխատանքը: Եվ այս իրավիճակում մարզի ղեկավարության՝ մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է՝ ցուցաբերել ամենայն աջակցություն այդ ձեռնարկություններին:

Հաջորդ ոլորտը, որը իմ կարծիքով, մեծ ներուժ ունի՝ զբոսաշրջությունն է: Տաթևն իր վանական համալիրով, ճոպանուղով, մեր հարավի, այսպես կոչված, զարդն է՝ ձգող մագնիսը: Վստահ եմ՝ ձեզ էլ է հայտնի, թե ամեն տարի որքան է ավելանում Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը՝ լինեն նրանք օտարերկրացիներ, թե տեղացիներ. մի քանի տասնյակ անգամ ավելացել է այդ մարդկանց թիվը: Մենք պետք է կարողանանք որոշակի խնդիրներ լուծել: Նախ` պետք է կարողանանք կապել Վայոց Ձորի և Սյունիքի զբոսաշրջային երթուղիները: Սա մի ամբողջական շղթա պետք է լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերն իրար շարունակություն են կազմում, և զբոսաշրջիկների համար շատ հարմար է ամեն անգամ չվերադառնալ Երևան, այլ շարունակել ճանապարհը: Երկրորդ՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մեր պատմամշակութային հուշարձանները գտնվեն բարեկարգ վիճակում: Ամենակարևորը՝ այնտեղ սեփական նախաձեռնություններով, առանց նախագծերի ինչ-որ կառույցների կամ անհարկի միջամտության դեպքեր չլինեն, բացառվեն: Անթույլատրելի է փչացնել բնությունը և հատկապես այն բնությունը, որ շրջապատում է այդ պատմամշակութային հուշարձանները: Շատ խիստ մոտեցում պետք է ցուցաբերվի այս հարցին:

Մենք այս տարի արդեն կհայտարարենք մրցույթ և հաջորդ տարվա գարնանից կսկսենք մեր երկրի պատմության մեջ ամենամեծ ծրագրի՝ «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը՝ հարավային հատվածից: Գարնանը կսկսվի Ագարակ, Քաջարան հատվածի շինարարությունը՝ 150 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ, և այստեղ էլ մենք դարձյալ տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի աջակցության կարիքը ունենք: Մարդիկ պետք է հասկանան, որ այն անօրինական շինությունները, որ կառուցվել են ճանապարհի այդ հատվածում, պետք է ստանան համարժեք գնահատական: Սա՝ մեկ: Երկրորդ՝ անշուշտ, այդ հատվածում մի փոքր ավելի քիչ, բայց հետագա հատվածներում անհրաժեշտություն է առաջանալու սեփական հողատարածքների հետգնում: Եվ այս առումով էլ մարդկանց հետ պետք է բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի չխոչընդոտեն ծրագրի իրականացումը: Այդ ծավալի շինարարությունը, անկասկած, նաև զգալի հավելյալ աշխատատեղեր է ապահովելու:

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հինգ միլիարդ դրամից ավելի ներդրում ենք կատարել Սյունիքի առողջապահական համակարգում: Վերանորոգել ենք Գորիսի, Կապանի հիվանդանոցները: Շուտով կբացենք Մեղրիի նորակառույց հիվանդանոցը: Բայց, այդուհանդերձ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզից դուրս բժշկական օգնության դիմողների քանակն էապես չի կրճատվում, չնայած այն հանգամանքին, որ Սյունիքը մեր ամենահեռավոր մարզն է: Ուրեմն, այստեղ խնդիր կա, և մարզպետարանը դրա լուծման ուղղությամբ շատ մեծ աշխատանք ունի կատարելու: Ժամանակակից առողջապահական հաստատությունը միայն լավ պայմաններն ու ժամանակակից սարքավորումները չեն: Այստեղ նաև մասնագետների խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել: Սյունիքից բազմաթիվ մարդիկ են ուսանում Երևանի բժշկական ուսումնական հաստատություններում: Մասնագետների հետ պետք է աշխատել, ստեղծել պայմաններ, որպեսզի ետ վերադառնան:

Իհարկե, մարզը մեծ հնարավորություն ունի անասնաբուծության զարգացման բնագավառում: Մենք շարունակելու ենք հեռավոր արոտավայրերի ջրարբիացման ծրագրերը, բայց որպեսզի անասնապահությունը Սյունիքում լրջորեն զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զգան իրենց աշխատանքի արդյունքը, կարողանան վաճառել: Եվ այս առումով, պետք է շատ լուրջ աշխատանքներ ծավալել կաթի վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ: Պետք է ներդրողներ գտնել և, միգուցե առաջին հերթին, Սիսիանի տարածաշրջանում: Պետք է այնպես աշխատել, ինչպես՝ Կապանի տարածաշրջանում պտղի, հատապտղի վերամշակման ձեռնարկության գործարկման դեպքում: Ես վստահ եմ, որ մեր առևտրային բանկերն էլ կօժանդակեն հավելյալ միջոցներով, որպեսզի այդ ձեռնարկությունը կայանա: Բայց նաև չափազանց կարևոր է աշխատանքը Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ: Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ֆերմերներ պանիր են արտադրում տարածաշրջանում, սակայն արտադրում են ամենատարբեր տեսակի: Պետք է այնպես անել, որ այս մարդիկ միավորվեն միությունների մեջ, արտադրեն այնպիսի տեսակի պանիրներ, որպիսիք շուկայում պահանջված են: Ես տեղյակ եմ, որ Գյուղատնտեսության նախարարը եղել է այնտեղ, և որոշակի պայմանավորվածություն կա, բայց մենք դանդաղ ենք առաջ շարժվում այս ուղղությամբ: Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են:

Սյունիքում շատ մեծ նշանակություն են տալիս գիտելիքին, կրթությանը: Մենք վերջին տարիներին այնտեղ ներդրումներ ենք կատարել, բայց հիմա մեծ ծրագիր ենք նախատեսում դպրոցաշինության բնագավառում, ավելի ստույգ՝ իրականացնելու ենք հաջորդ տարվանից: Եվ բնական է, որ այդ ծրագրում ներառված են նաև Գորիսի, Կապանի, այլ բնակավայրերի դպրոցները: Այստեղ ևս մեծ ներդրումներ ենք կատարելու: Ամեն անգամ, երբ ես ուսումնական տարվա արդյունքներով պարգևատրումներ եմ կատարում Նախագահի նստավայրում, մեդալակիրների շարքում, անպայման, սյունեցիներ են լինում: Պայծառ երեխաներ են: Մենք պետք է կարողանանք զարգացնել այդ արդյունքները, կարողանանք կոլեկտիվները համալրել նաև ուսուցչական որակյալ և երիտասարդ կադրերով»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրել է ըստ ոլորտների Սյունիքի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքները, առկա հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին և Սյունիքի մարզպետին hանձնարարել է գրեթե զրոյական շահութաբերության պայմաններում աշխատող հանքարդյունաբերական ընկերություններին աջակցության նպատակով մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ խնդիրների համատեղ հաղթահարման աշխատակարգ որդեգրել՝ միտված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման հարցում պետության աջակցությանն ու անմիջականորեն տեղային կարգավորման ենթակա հարցերում առավել օժանդակություն ցուցաբերելուն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է Սյունիքի մարզի առանձին տարածաշրջաններում պտուղ-բանջարեղենի և անասնաբուծական մթերքի վերամշակման, սննդամթերքի անվտանգության ապահովման և արտահանման շղթայի կատարելագործման նպատակով՝ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Սյունիքի մարզում ժամանակակից սպանդանոցների, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների կառուցման և գործող արտադրությունների վերազինման ծրագրերին համակողմանի աջակցություն տրամադրելու հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Մարզի զբոսաշրջության ներուժի բազմակողմանի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել Սյունիքի մարզի հիմնական զբոսաշրջային հանգույց հանդիսացող Գորիս և Մեղրի համայնքները և մարզի մշակութային ժառանգության առանձին արժեքները՝ նախատեսելով անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների (այդ թվում՝ հյուրատների, արհեստագործական արտադրամասերի, օրգանական սնունդ և ըմպելիք արտադրող գործող և սկսնակ ՓՄՁ-ների խրախուսում, կառավարման ոլորտի հմուտ աշխատուժի պատրաստում) զարգացման աշխատանքներ՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում ներառելով տեղական ինքնակառավարման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման և կառավարման բարելավման նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի ծավալուն արդիականացման արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման հստակ միջոցառումներ ձեռնարկելով:

ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է համակողմանի աջակցություն ցուցաբերել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Քաջարան-Ագարակ հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մարզի զբոսաշրջային հանգույցների և մշակութային ժառանգության օբյեկտների հարևանությամբ գտնվող տարածքների քաղաքաշինական զարգացման կանոնակարգման ուղղությամբ:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման խնդիրներին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}