Հավանաբար է 2016-ին կընդունվի ընտանեկան բռնության մասին օրենքը. Փոխնախարար
Հայաստանում չկան ընտանեկան բռնության, երեխաների հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի օրենքներ, բայց կան համապատասխան մեխանիզմներ կանխարգելելու նման բռնությունները, գրանցվում են բոլոր դեպքերը: Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:
Նա նշեց, որ ՀԿ-ների հետ համատեղ մի քանի տարի առաջ նախաձեռնել էին ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը, ներկայացվել էր նախագիծ, որը մշակվել էր միջազգային մասնագետների հետ համատեղ, բայց այն դեռևս չի ընդունվել: Փոխնախարարն ասաց, որ 2014-ին ընդունվել է սոցիալական աջակցության մասին օրենքը, որով սահմանվել է ինչ բան է ընտանեկան բռնություն:
Ֆիլարետ Բերիկյանի խոսքով, հավանաբար արդեն 2016 թվականին Հայաստանը կունենա ընտանեկան բռնության մասին օրենք:
Նա նաև տեղեկացրեց, որ երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգն ընդունված է, համապատասխան օրենք էլ կընդունվի:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան. Ընտանեկան բռնության դեմ պայքարը նպաստում է ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը
- 38 քրեական գործ է հարուցվել անչափահասների հանդեպ սեռական հանցագործությունների դեպքերով. Արթուր Ղամբարյան
- Ն.Դուրյան. Ընտանեկան բռնությունն ու ընտանիքի սոցիալական վիճակն ուղիղ կապ չունեն իրար հետ
- ՀՀ-ում նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են. Ն.Դուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան