Մանկապղծության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 240 տարվա ազատազրկման
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի բնակիչ Ֆերհաթ Զորլուն, ով մեղադրվում է մանկապղծության մեջ, դատարանի կողմից 240 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 12-17 տարեկան 19 տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` Զորլուն նաև ստիպել է երեխաներին միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալ:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, լրատվական գործակալության` դեպքերը կատարվել են 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2015-ի մարտ ամիսն ընկած ժամանակահտվածում:
Այդ ընթացքում մեղադրյալը երեխաներին պարբերաբար խաբեությամբ տարել է իր տուն, որտեղ վերջիններիս ծխախոտ է հյուրասիրել և պոռնկագրական բնույթի տեսանյութեր ցուցադրել: Այնուհետև Զորլուն երեխաներին ստիպել է, որ սեռական հարաբերություններ ունենան միմյանց հետ ու տեսաձայնագրել կատարվածը: Վերջինս նաև բռնաբարել է երեխաներին և սպառնալիքների ազդեցության տակ ստիպել է որևէ մեկին չպատմել կատարվածի մասին:
Երեխաների ծնողներն, իմանալով կատարվածի մասին, բողոք են ներկայացրել դատախազություն: Կայսերիի քրեական դատարանն առանձին-առանձին քննել է 19 բողոքները և բոլոր գործերով պատժաչափերը գումարելով, ընդհանուր առմամբ 240 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել Զորլուին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան