Բողոքի ցույց՝ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առաջ
«Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առաջ բողոքի ցույց է տեղի ունեցել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Արաննյուզ.իր» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ նախօրեին Թավրիզի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև՝ դատապարտելով ս.թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում անվտանգության ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած զինված բախման ժամանակ 5 շիաների զոհվելու փաստը:
Հավելենք, որ օրերս ԻԻՀ Մեջլիսի մի շարք պատգամավորներ գրավոր դիմել էին ԱԳ նախարար Մոհմմադ Ջավադ Զարիֆին՝ կոչ անելով Իրանում Ադրբեջանի դեսպանից Նարդարանի դեպքերի առնչությամբ բացատրություններ պահանջել:
Ավելի վաղ Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին նախազգուշացրել էր, որ եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, ապա Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ադրբեջանական Հանրապետության հետ ունեցած փոխադարձ հարաբերությունները կվերանայվեն:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի խորհրդարանական. Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ ժողովրդի ուժի դեմ հնարավոր չէ կանգնել
- Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
- Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան