Գազը կթանկանա. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը: Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարող ռուսական գազի վերաբերյալ: Հայտնի է, որ Ռուսաստանի համաշխարհային առևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը, թե ներքին շուկայում, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ: Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի գինը կձգտի գազի եվրոպական գներին»,- արձանագրված է ռազմավարական այս ծրագրում: Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ:
Ներկայումս 1000 ԽՄ ռուսական գազը Հայաստանին է մատակարարում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի: Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարման գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հենց 2018 թվականին, և չափազանց մեծ է հավանականությունը, որ կիրականանա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները