ԼՂՀ ԱԳ նախարարը կոնգրեսական Շիֆի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում ձեռնարկվող սադրանքների, ինչպես նաև Արցախին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնության հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի անկախ պետականաշինության գործընթացը, տնտեսական իրավիճակը և զարգացման հեռանկարները: Պատասխանելով փորձագետների հարցերին՝ Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ առջև ծառացած մարտահրավերներին՝ մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին:
ԼՂՀ արտգործնախարարի այցը Վաշինգտոն եզրափակվել է նույն օրն երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությամբ, որին մասնակցել են դիվանագետներ, ամերիկահայ կառույցների և համայնքային շրջանակների ներկայացուցիչներ, հոգևորականներ, լրագրողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում