Հոնդուրասի հավաքականի հարձակվողն սպանվել է իր հայրենիքում
Հոնդուրասի ազգային հավաքականի և «Օլիմպիայի» կիսապաշտպան Առնոլդ Պերալտային գնդակահարել են իր հարազատ քաղաքում՝ Լա-Սեյբայում: Այս մասին տեղեկացնում է «La Prensa»-ն: Միջադեպը գրանցվել է առևտրի կենտրոնի առջևի ավտոկայանատեղիում: Նախնական տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստի վրա կրակել է անհայտ մեկը, ով մոտոցիկլով ընթացել է նրա կողքով: Պերալտայից բացի, ոչ ոք չի տուժել: Հանցագործության մոտիվներն առայժմ պարզ չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան