Գալուստ Սահակյանի «տունը» կռիվ է ընկել. «Հրապարակ»
Գալուստ Սահակյանի «տունը կռիվ է ընկել», իսկ պատճառը նույնն է՝ ուղևորությունները: «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով՝ ԱԺ նախագահը չարտերային չվերթ է վարձակալել և այսօր մեկնում է Աշխաբադ: Սա առաջացրել է թե պատգամավորների, թե ԱԺ աշխատակազմի զայրույթը: Մասնավոր զրույցներում նրանք նշում են, թե «որևէ ուղևորության մեկնելու համար մեզ հազար հարց է տալիս, մեզ համար «պրեմիայի» փող չկա, իսկ ինքը չարտեր է վարձում»: Ընդ որում՝ ԱԺ-ում այնքան են սրվել հարաբերությունները «տուրիզմի» հողի վրա, ու այնքան են բարկացել Գրիգորիչի չարտերից, որ նույնիսկ չեն հետաքրքրվել և տեղյակ էլ չեն, թե ինչու է ԱԺ նախագահն Աշխաբադ մեկնում: ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե Գալուստ Սահակյանն ինչու է մեկնում Աշխաբադ, վերջինս պատասխանել է, որ այդ մասին այսօր հայտարարություն կտարածեն, չարտերային թռիչքի մասով ճշտումը նույնպես կարող են կատարել միայն այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին