«Եվրատեսիլ-2016» -ում Ռուսաստանը ներկայացնելու է Սերգեյ Լազարևը
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու է Սերգեյ Լազարևը: Այս մասին հայտնում է Նյուզու.քոմ կայքը:
«Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ես ներկայացնելու եմ Ռուսաստանը միջազգային այդ մրցույթում, որը կայանալու է մայիսին Շվեդիայում: Ինձ համար մեծ պատիվ կլինի ելույթ ունենալու մեր երկրի անունից: Ես հույս ունեմ, դուք, ինչպես ես, կսիրք այն երգը, որը կներկայացնեմ»,- Ինստրագրամի իր էջում գրել է 33-ամյա երգիչը:
Նա նաև ասել է, որ կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի առավելագույն արժանի ներկայացնի իր երկիրն այդ մրցույթում: Նշվում է, որ Լազարևը ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել այդ մրցույթին, բայց երբ լսել է այն ստեղծագործություններից մեկը, որը պատրաստվել է մրցույթի համար, երգիչը փոխել է որոշումը: Նրան դուր եկած երգի հեղինակն է Ֆիլիպ Կիրկորովը:
Մրցույթը կայանալու է Ստոկհոլմում 2016-ի մայիսի 10-14-ը: Եվրատեսիլ-2016»-ին մասնակցելու են՝ Ալբանիա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավարություն:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում