ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկումը պետք է վերածել հակաադրբեջանական քարոզչության շքերթի. քաղաքագետ
Հայկական պատվիրակության կողմից ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելը որևէ ազդեցություն չի ունենա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Պետք չէ բոյկոտել, պետք է գնալ ու պայքարել: Պայքարի դաշտ է, որտեղ դրված է մեր պետական շահը: Բոյկոտելով որևէ հարց չես կարող լուծել»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, պետք է օգտագործել հասարակական այն տրամադրությունները, որոնք առկա են Եվրոպայում Ադրբեջանի հանդեպ՝ կապված ժողովրդավարության մակարդակի, ռազմատենչ քաղաքականության հետ և երկու հակահայկական բանաձևերի քննարկումը վերածել հակաադրբեջանան քարոզչության մեծ շքերթի:
«Պարզապես պետք է գտնել մարդկանց, ովքեր ևս մեկ անգամ կբարձրաձայնեն Ադրբեջանոմ տեղի ունեցող խնդիրները, կխոսեն դրանց մասին, կներկայացնեն Ադրբեջանին որպես իրական սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը: Մեծ հաշվով դժվար չէ դա կազմակերպել, ցանկության դեպքում հնարավոր է անել»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձևերի նախագծեր՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» և «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին