Պերմյակովի արտագնա դատավարությունը կլինի հրապարակային. Գլխավոր դատախազ
«Արտագնա նիստեր հրավիրելու գործնական հիմքեր մենք ունենք և այսօր էլ բազմաթիվ նիստեր արտագնա անցկացվում են զորամասերում», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությանը, որը պետք է կայանա դեկտեմբերի 18-ին ՌԴ ռազմաբազայում:
«Անկախ նրանից՝ դա զորամասո՞ւմ է, թե՞ Կենտրոն վարչական շրջանի դատարանում՝ հրապարակայնությունը երաշխավորվելու է նույնկերպ ինչպես մեր ցանկացած դատական նիստերի դահլիճում»,- վստահեցրեց Կոստանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները որոշել են ներկա գտնվել Պերմյակովի արտագնա առաջին դատական նիստին
- Դատավորը որոշել է Պերմյակովի դատավարությունն անցկացնել ՌԴ ռազմաբազայում
- Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի դեկտեմբերի 18-ին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում