«Այսօր մենք կխոսնեք մեր առաջիկա քայլերի մասին». «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը մեկնարկեց
«Հանրաքվեի ապալեգիտիմացման աշխատանքը շարունակվում է, և դրա վառ ապացույց է, որ դուք այսօր այստեղ եք»: Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքի ժամանակ դիմելով հավաքվածներին ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:
«Մեր պայքարի իմաստը, այստեղ եկողների նպատական այն է, որ մենք ամրագրենք այս ապալեգիտիմացումը, իսկ դրա երկու ձև կա՝ արտաքին և ներքին»,-նշեց նա:
Նրա խոսքերով արտաքինը հայտարարություններն են, իսկ ներքինը քաղաքացիական անհնազանդության մեթոդների կիրառումը, որը հնարավորություն է տալու շատ կարճ ժամանակահատվածում կանխել սոցիալական պայթյունը Հայաստանում և ուղղորդել ժողովրդին դեպի խաղաղ իշխանափոխություն:
«Այսօր մենք կխոսնեք մեր առաջիկա քայլերի մասին»,-ասաց Գարեգին Չուգասզյանը: