«Որ խաղաք, վերջացնեք, կհավաքեք». Օսիպյանը՝ հանրահավաքի մասնակիցներին
Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի մեկնարկից առաջ հանրահավաքի մասնակիցները հրապարակում թղթից պատրաստված փոքրիկ «վրաններ» էին շարում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմելով վրանները «տեղադրողներին»՝ ասաց. «Որ խաղաք, վերջացնեք, կհավաքեք»:
Նրանցից մեկն արձագանքեց. «Սպասելու ենք՝ ոստիկանները հավաքեն»: Այնուհետև հավելեց. «Հավաքելը կհավաքենք»:
Հիշեցնենք, որ նախկին հանրահավաքների ժամանակ հանրահավաքի մասնակիցները ցանկացել են վրան տեղադրել, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել: