Սաուդյան Արաբիայում ՏԻՄ ընտրություններին առաջին անգամ մասնակցելու են կանայք
Սաուդյան Արաբիայում սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին առաջին անգամ մասնակցում են նաև կանայք՝ և որպես թեկնածուներ, և որպես ընտրողներ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Սաուդյան Արաբիան աշխարհում միակ պետությունն է, որտեղ կանանց մինչ այժմ արգելել են մասնակցել ընտրություններին: Նախկին ՏԻՄ ընտրությունները կայացել են 2005-ին և 2011-ին:
Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Կանայք և տղամարդիկ պետք է քվեարկեն առաձին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան