Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի Նարդարան ավանում տեղի ունեցած արյունալի բախմանը
«Իրանը մոտիկից հետևում է Ադրբեջանում տեղի ունեցած միջադեպի տարբեր ասպեկտներին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին:
Իրանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանը, մասնավորապես նշել է. «Իրանի ԱԳ նախարարությունը մոտիկից հետևում է Ադրբեջանական Հանրապետությունում տեղի ունեցած միջադեպի տարբեր ասպեկտներին և այդ երկրի համապատասխան պաշտոնյաների հետ մշտական կապի մեջ է եղել: Տեղի ունեցած երկկողմ խորհրդակցությունների արդյունքում մուսուլմանական ծեսերի անցկացման և սրբավայրերի համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծվեց և Սաֆար ամսվա վերջին օրերին Ադրբեջանի մզկիթներում անցկացվեցին սգո արարողությունները»:
Հավելենք, որ մինչ Իրանի ԱԳ նախարարության արձագանքը՝ ԻԻՀ Մեջլիսի մի շարք պատգամավորներ գրավոր դիմել էին արտգործնախարար Մոհմմադ Ջավադ Զարիֆին՝ կոչ անելով Իրանում Ադրբեջանի դեսպանից Նարդարանի դեպքերի առնչությամբ բացատրություններ պահանջել:
Բացի այդ՝ Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին նախազգուշացրել էր, որ եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, ապա Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ադրբեջանական Հանրապետության հետ ունեցած փոխադարձ հարաբերությունները կվերանայվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան