
Իրանական գազը Հայաստանին վաճառելը շահավետ կլինի ռուսական և իրանական կողմերի համար. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. ««Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Գազպրոմն» ու Իրանը քննարկում են ՀՀ-ին գազ մատակարարելու հարցը: Այս կապակցությամբ մեր հարցին՝ իրանագետ Սևակ Սարուխանյանը պատասխանել է. «Արդեն երկու տարի է՝ ՌԴ-ն ու Իրանը բանակցում են սվոպային համակարգի զարգացման ուղղությամբ, ուստի ռուսական և իրանական կողմերի համար բավական շահավետ է, որ ռուսական որոշակի արտահանման փոխարեն Իրանը վճարի բնական գազով, որը, որպես ռուսական գազ, կվաճառվի ՀՀ-ին»»: