Թատրոնի միջազգային ինստիտուտի կազմակերպած քննարկմանը մասնակցել է Հակոբ Ղազանչյանը
Թատրոնի Միջազգային Ինստիտուտը (ITI) Շանհայում (Չինաստան) կազմակերպել էր քննարկում, որին մասնակցել են ԹՄԻ գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն (Շվեյցարիա), ԹՄԻ-ի Դրամատիկ թատրոնի կոմիտեի նախագահ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, կոմիտեի անդամ-բեմադրիչներ՝ Ֆաբիո Տոլլեդին (Իտալիա), Ջորջո Զորցուն (Իտալիա), Վու Չիաոջինգը (Չինաստան), Վանգ Չաոինգը (Չինաստան): Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Քննարկման ընթացքում մասնակիցները մի շարք կարևոր հարցեր են բարձրացրել, խոսել ոլորտում առկա խնդիրների, բեմադրիչների միջազգային փորձի փոխանակման մասին:
Նախաձեռնության հեղինակները նշել են, որ բեմադրիչների միջազգային փոխանակումները ավելի արդյունավետ դարձնելու, նրանց միավորող պրոֆեսիոնալ հարթակ ստեղծելու համար անհրաժեշտ է ստեղծել բեմադրիչների միջազգային ցանց: Եռօրյա քննարկումների արդյունքում հիմք է դրվել ցանցի ձևավորմանը:
Թատրոնի միջազգային ինստիտուտը (ITI) կատարողական արվեստների աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է: Այն աշխարհում ունի հարյուրից ավելի կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա