Մեկ օրում ՌԴ կենտրոնական բանկը լիցենզիայից զրկել է 3 մոսկովյան բանկի
ՌԴ կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչել Զարգացման կոմերցիոն բանկի լիցենզիան: Այս մասին հայտնում է ntv.ru-ն: Դա արդեն 3-րդ մոսկովյան բանկն է, որն այս տարվա դեկտեմբերի 14-ից չի կարող իրականացնել բանկային գործարքներ:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլից ծառայությունից, ակտիվների անբավարար լինելու ընթացքում ԶԿԲ-ը ոչ ադեկվատ է գնահատել դրա հետ կապված ռիսկերը, բացի այդ, բանկը չէր պահպանում օրենսդրության պահանջները հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության ոլորտում:
Միաժամանակ նշվում է, որ տվյալ վարկային կազմակերպությունը ներգրավված է եղել կասկածելի տրանզիտային օպերացիաներով, իսկ սեփականատերերը նույնիսկ չեն փորձել նորմալացնել բանկի գործունեությունը:
Հաշվետվության տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ ակտիվների մեծությամբ ԶԿԲ-ը ՌԴ բանկային համակարգում զբաղեցնում է 566 տեղը: