Ռուսաստանում հայտնաբերված նկարը հնարավոր է լինի Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Ջոկոնդա»-ի երկրորդ տարբերակը
Սանկտ Պետերբուրգում մասնավոր հավաքածուում գտնվող նկարը հնարավոր է լինի հայտնի «Ջոկոնդա» կտավի երկրորդ տարբերակը և պատկանի հենց Լեոնարդ դա Վինչիի վրձնին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրված է Daily Mail թերթի էլեկտրոնային տարբերակում, որը հղում է արել այս նկարի գեղարվեստական փորձաքննության իտալացի կոորդինատոր Սիլվանո Վինչետիին:
Ըստ նրա, շատ բան խոսում է այն մասին, որ այս նկարի հեղինակը կարող էր լինել հանճարեղ գեղանկարիչը. «Բայց, իհարկե, սա միայն վարկած է»:
Դա Վինչիի արվեստի հայտնի փորձագետ Կարլո Պեդրետտին ենթադրում է, որ Լուվրում պահվող Մոնա Լիզայի դիմանկարի նախապատրաստական էսքիզի և Սանկտ Պետերբուրգում գտնվող նկարի միջև կարելի է անցկացնել ակնհայտ զուգահեռներ: Դրանցում, մասնավորապես, նման են վերին շրթունքները:
Միաժամանկ Լեոնարդո դա Վինչիի նկարների վերականգնող Պաուլո դե Սերրան չի բացառում, որ Ռուսաստանում գտնվող կտավը նկարած լինի ինչպես վարպետը, այնպես էլ նրա աշակերտներից մեկը:
Ըստ բրիտանական թերթի, գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ, որոնց համաձայն, Լեոնարդո դա Վինչին մի քանի տարբերակ է նկարել Մոնա Լիզայի դիմանկարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա