Քեսապ-Լաթաքիա մայրուղին ազատագրված է
Սիրիական բանակը նախապես ազատագրելով Քեսապի մերձակայքում գտնվող «Զահի» լեռնագագաթը, ազատագրել է նաև Քեսապ-Լաթաքիա մայրուղու բոլոր այն բլուրներն ու անտառները, որոնք ահաբեկչական խմբավորումներն օգտագործել են դիտուկահարների տեղակայման և շրջանը հրթիռակոծելու նպատակով: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Բացվել է նաև «Քասդալ Մուաֆ» մայրուղին՝ մինչև Քեսապի սահմանային կետը: Երեք տարի փակ մնալուց հետո նախօրեին առաջին անգամ ավտոբուսները Լաթաքիայից Քեսապ ուղևորվել են այդ մայրուղով: Սիրիական բանակը ներկայումս վերականգնում է մայրուղին՝ ականազերծելով, ասֆալտապատելով այն, մինչև պաշտոնապես մայրուղին հայտարարվի ապահով տարածք:
Ըստ աղբյուրի, քեսապցիները ներկայումս ավելի հանգիստ են, շրջանում թեժ բախումներ տեղի չեն ունենում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան