Պերմյակովի գործով դատական նիստին լրատվամիջոցների մուտքը չի խոչընդոտվի. ՀՀ Դատական դեպարտամենտ
Այս պահին ռուսական կողմի հետ քննարկվում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստի լուսաբանման ընթացակարգային հարցերը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը:
«Մինչև օրվա ավարտը պարզ կլինի` ինչպես կկազմակերպվի լրագրողների աշխատանքը դատական նիստերի դահլիճում: Բայց մի բան հաստատ է լրատվամիջոցների մուտքը նիստերի դահլիճ չի խոչընդոտվի», -հավելեց Դատական դեպարտամենտի պաշտոնյան` ընդգծելով, որ նիստի հրապարակայնությունը չի սահմանափակվի:
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը, որն էլ հենց վարելու է Պերմյակովի գործով դատավարությունը, որոշել էր նիստն անցկացնել արտագնա, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը ավելի վաղ իր հերթին խոստացել էր, որ Պերմյակովի դատավարության ժամանակ լրագրողների համար հարմար պայմաններ ստեղծվելու են:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի նախագահը խոստացել է լրագրողներին հարմար պայմաններ ապահովել Պերմյակովի արտագնա նիստի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան