«Mosfilm Non-stop». Սովետական լավագույն ֆիլմերի երաժշտությունը՝ Երիտասարդական նվագախմբի կատարմամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Non-stop» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնելու է «Mosfilm Non-stop»-ը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգի ընթացքում ներկայացվելու է երաժշտություն սովետական լավագույն ֆիլմերից՝ այդ ֆիլմերի կադրերի զուգահեռ ցուցադրմամբ։ Ներկայացվելու են 10-ից ավելի սաունդթրեքներ, այդ թվում` «Կովկասի գերուհին», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Ճակատագրի հեգնանքը», «Ադամանդե ձեռքը», «Հաջողության ջենթլմենները» և այլն:
Հիշեցնենք, որ Երիտասարդական նվագախումբը 2012-ից իրականացնում է Non-stop ծրագիրը, որի ընթացքում հնչել են հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքները՝ «Hollywood Non-stop»: Այնուհետև հանդես է եկել «Cartoon Non-stop» համերգաշարով, որի ընթացքում հնչել են հայտնի մուլտֆիլմերի սաունդթրեքները: Նախորդ տարի նվագախումբը ներկայացրել է «Hayfilm Non-stop», որի ընթացքում հնչել են հայկական ֆիլմերի երաժշտություն:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր. «Hollywood, Cartoon և Hayfilm Non-stop-ի տրամաբանական շարունակությունը պետք է լիներ Mosfilm-ը»:
Նշենք, որ նվագախումբը դեկտեմբերի 20-ին ներկայացնելու են նաև «Hollywood Non-stop»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում