Արգենտինայում ավտոբուսի վթարի հետևանքով 43 մարդ է զոհվել
Արգենտինայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Սալտա նահանգում ավտոբուսն ընկել է ձորը: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ավտոբուսը ժանդարմներ է տեղափոխելիս եղել:
Պատահարի հետևանքով 41 մարդ մահացել է, մոտ տասը մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են մյուս երկու ավտոբուսներում գտնվող ժանդարմները:
Նշվում է, որ երեք ավտոբուսից բաղկացած շարասյունը անցնելիս է եղել ձորի վրա կառուցված կամրջով: Տեղացի լրագրողներից մեկը հայտնել է, որ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: