Ռադվանսկա. «Հույս ունեմ հաջորդ տարի հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարում»
Լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան խոսել է հաջորդ մրցաշրջանում իր նպատակների մասին:
«Իհարկե, Սինգապուրում տոնած հաղթանակն ավելացնում է վստահությունս, և հույս ունեմ, որ հաջորդ տարի կկարողանամ հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Դա անելը շատ բարդ կլինի: Բայց պետք է հավատաս ինքդ քեզ: Կարելի է հաղթել անընդմեջ 7 խաղում: Հաղթելու համար պետք է լիարժեք նվիրվես, մի քիչ էլ մարզական բախտը պետք է ժպտա քեզ:
Մրցաշրջանի վերջնամասն ավելի հաջող էր, քան սկիզբը: Մեկնարկում խնդիրներ կային, հետո մի քանի լավ շաբաթ անցկացրեցի Ասիայում և հիանալի արդյունքի հասա Սինգապուրում: Մրցաշրջանն ավարտեցի վարկանշային սանդղակի 5-րդ հորիզոնականում, ուստի սա գերազանց մրցաշրջան էր»,- նշել է Ռադվանսկան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան