Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, որը 25 օր հացադուլի մեջ էր, այսօր դադարեցրել է հացադուլը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամլո ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Երկու ժամ առաջ ստացվել է նրա դիմումը` հացադուլը դադարեցնելու մասին»,- փոխանցեց պարոն Ղլեչյանը:
Նրա խոսքով, Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է:
Հիշեցնենք` օրերս Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ իր որդին գտնվում է ծայրահեղ հյուծված վիճակում: