Չինաստանը կրկին արժեզրկել է յուանը
Չինաստանի կենտրոնական բանկը այսօր հերթական անգամ արժեզրկել է ազգային արժույթը՝ փոխարժեքը սահմանելով 1 դոլարի նկատմամբ 6.449 յուան։ Փոխանցում է Lenta.ru-ն:
Յուանի փոխարժեքի նվազել է 137 բազիսային կետով: Նախորդ արժեզրկումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 10-ին:
Այս տարվա ընթացքում առաջին անգամ յուանը արժեզրկվել է օգոստոսի 11-ին, դրանից հետո հաջորդող երեք շաբաթներին չինական ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4.6 %-ով։ Այնուհետև յուանը փոխարժեքը կրկին բարձրացել է և նոյեմբերի սկզբին դոլարի նկատմամբ կազմել 6.32 յուան։
Հավելենք, որ նոյեմբերի 30-ին Արժույթի Միջազգային Հիմնադրամը չինական յուանը ներառել է իր կողմից թողարկվող միջազգային վճարային միջոց SDR-ի (Հատուկ փոխարկելիության իրավունք) զամբյուղում:
Այսպիսով, յուանը լրացրել է ԱՄՀ-ի կողմից ճանաչված միջազգային պահուստային արժույթների շարքը, որոնց մեջ մտնում են դոլարը, եվրոն, ֆունտ սթերլինգը և ճապոնական իենը: