Խաղաղության հերթական քաղաքը՝ Երևան
«Խաղաղության քաղաքներ» նախագծի շրջանակներում ստեղծված Երևանը խորհրդանշական կտավը դեկտեմբերի 18-ին ցուցադրվելու է Հայաստանի Ազգային պատկերասրահում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Նարեկացի արվեստի միությունից:
«Խաղաղության քաղաքներ» նախագծի հեղինակն է «Ellen Frank Illumination Arts Foundation»-ի գեղարվեստական ղեկավար, նկարիչ, գրող-հետազոտող Էլեն Ֆրանկը:
«Ellen Frank Illumination Arts Foundation»-ը նպատակ ունի օգտագործելով արվեստի ձևափոխման ուժը՝ ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ: «Խաղաղության քաղաքներ» նախագծը ներկայացնում է ծանր իրադարձություններ ապրած քաղաքները՝ առաջարկելով ցավի փոխարեն գեղեցկություն: Էլեն Ֆրանկի 1999 թվականին Երուսաղեմ կատարած այցը դրդել է նրան ստեղծելու շարքի առաջին կտավը, որին հաջորդել են Պեկինը, Հիրոշիման, Բաղդադը, Քաբուլը, Լասան և այլ քաղաքներ պատկերող կտավներ: Երևանը որպես խաղաղության քաղաք է ընտրվել ի նշանավորումն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Շուրջ 3 ամիս, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում բացված արվեստանոցում, Էլեն Ֆրանկի գլխավորությամբ և կամավորների մասնակցությամբ ստեղծվել է Երևանը խորհրդանշող կտավը, որի ցուցադրությունից հետո այն նվիրվելու է Հայաստանի ազգային պատկերասրահին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում