Ցամաքային անցակետերում անմաքս առևտրի ռեժիմի հնարավորություն ընձեռող օրինագիծն ընդունվեց
Ազգային ժողովում այսօր մեկնարկած արտահերթ նիստում քվերակության դրվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 75, ձեռնպահ՝ 11, դեմ՝ 5 պատգամավոր:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերին անմաքս առևտրի հնարավորություն տվող օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 2 պատգամավոր: Օրենքի ընդունումից հետո Հայաստանի ցամաքային անցակետերում՝ Մեղրիում, Բավրայում և Բագրատաշենում, հնարավորություն է ընձեռվելու, որ գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ավելացված արժեքի հարկից:
Այնուհետև խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը: Կողմ քվերակեց 87, ձեռնպահ՝ 8 պատգամավոր: Փոփոխություններով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին