Ալեքսանդր Լուկաշևիչը պատասխանում է Անկարայի՝ «ԼՂ հարցով» հայտարարությանը
«Թուրքիայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ապակառուցողական են,- «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Ռոսսիա 24» հեռուստաալիքի եթերում նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նշենք, որ ավելի վաղ, Անկարայից հայտարարություններ էին հնչել այն մասին, որ «Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ որպեսզի Ադրբեջանին վերադարձվեն տարածքները Լեռնային Ղարաբաղում»:
«ԼՂ հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերը ապակառուցողական են և չեն կարող որևէ շարունակություն ունենալ»,- հայտարարել է Ա.Լուկաշևիչը:
«Այսպիսի դիրքորոշումը ԵԱՀԿ-ում հավանություն չի ստանում: Կա հստակ ընկալում, որ ԵԱՀԿ համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կրում են հիմնական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ՄԽ անդամները, որի մեջ ի դեպ մտնում է նաև Թուրքիան: Բայց հիմնական դերակատարությունը վերապահված է 3 համանախագահներին»,- նշել է Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Եվրանյուզ»-ի փոխանցմամբ, Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ դեկտեմբերին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը «կառուցողական ներդրում կունենա լարվածության թոթափման գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում