Ընտրակեղծարարության դեմ առնելն անհրաժեշտ է որպես կոռուպցիայի դեմ պայքարի ամենաառաջին քայլ. Ա.Մարտիրոսյան
«Կոռուպցիան առաջին հերթին հարվածում է մեզ բոլորիս: Կոռուպցիայի պատճառով մենք կորցնում ենք բազմամիլիոն ներդրումներ, աշխատատեղեր, բարձր աշխատավարձեր, սոցիալական արդարության քիչ թե շատ հնարավորություն»,- Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիսում ասաց «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, ընտրակեղծարարության դեմ առնելն անհրաժեշտ է որպես կոռուպցիայի դեմ պայքարի ամենաառաջին քայլ:
Խոսելով այսօր ռուսական շուկայում առկա խնդիրների մասին, Ա.Մարտիրոսյանը նշեց, որ դրա հետևանքով Հայաստան տրանսֆերտներ քիչ են գալու, ազդելու է Հայաստանի առևտրաշրջանառության վրա:
«Մեզ մնում է մեկ ճանապարհ՝ կոռուպցիայի դեմ պայքարելով ազատականացնել Հայաստանի տնտեսական դաշտը, որը հնարավորություն կընձեռի նախ իրականացնել ներդրումներ: Կոռուպցիայի դեմ պայքարել հնարավոր է միայն իշխանափոխության պարագայում:
Այլ ճանապարհ չունենք, քան միասնական ջանքերով իշխանափոխություն իրականացել, հակակոռուպցիոն իրական քայլեր իրականացնել, երկրում անհապաղ վերականգնել սոցիալական արդարության ինստիտուտը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատը դեկտեմբերի 12-ից սկսած ամեն օր հրապարակում անցկացնում է ասուլիս, ճեպազրույց, քննարկում, իսկ դեկտեմբերի 16-ից սկսած այցելելու են տարբեր մարզեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան