Հասարակություն 15:45 15/12/2015 Հայաստան

Գալուստ Սահակյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարությանը, նշեց, որ իրենք էլ ենք շահագրգիռ, որ եթե կան խախտումներ, ապա խախտում թույլ տված մարդիկ օրենքի շրջանակներում պատժվեն:

«Ես այդ հայտարարության մեջ որևէ նորույթ չեմ տեսնում»,- ասաց ԱԺ նախագահը:

Դիտարկմանը, թե այդ հայտարարությունը կոշտ էր, Գ.Սահակյանը պատասխանեց. «Նայած որ երկիրն ինչ մոտեցումներ ունի մյուս երկրի նկատմամբ: Այսինքն՝ այնպես չէ, որ ճշմարտությունները մի տեղ են կուտակված: Ամեն երկիր, պետություն իր քաղաքական շահն ունի տարբեր երկրներում: Այդ շահերի հետևանքով կարող են հայտարարություններ արվել, որոնք մեզ համար կարող են լինել ընդունելի կամ մերժելի»:

Մեկ այլ դիտարկմանը, թե ամեն դեպքում ԱՄՆ-ը համարվում է ամենաժողովրդավարական երկրներից մեկը, ԱԺ նախագահը նշեց. «Ես կարծում եմ, որ Զարուհու օրինակով ամենադեմոկրատականը մենք ենք: Եթե Միացյալ Նահանգներում այդպես կրքերը չհանգստացնող ելույթներ լինեն, կարծում եմ, որ պատիժներն ավելին են»:

Հարցին, թե փաստորեն սա հերթական ապտակն էր ՀՀ իշխանություններին, ԱԺ նախագահն ասաց, որ իշխանություններին որևէ մեկը  չի պատրաստվում ապտակել:

«Եվ երկրորդն էլ Հայաստանի իշխանություններին ապտակը կարող է վերաբերվել հայոց պետությանը: Այնպես որ զերծ մնացեք անտրամաբանական հայտարարություններից»,- ասաց նա:

ԱՄՆ դեսպանությունն իշխանություններին կոչ է անում հանրության մոտ վստահությունը բարձրացնել, ինչո՞ւ այս անգամ իշխանությունները չկարողացան հանրաքվեով բարձրացնել հանրության վստահությունը հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ  վստահությունը բարձրացնելը ոչ միայն ընտրություններից է կախված, այլ ընդհանրապես:

«Մինչև այսօր նախագահական, կիսանախագահական Սահմանադրության ամբողջ պրոցեսներում, ես կարծում եմ, կրքերը հասունանում են նրա համար, քանի որ հաղթողն ստանում էր ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Բարեփոխված Սահմանադրության մեջ այդպես չէ. և հաղթողն է ստանում ինչ-որ մի բան, և նաև ընդդիմությունն է ստանում ինչ-որ մի բան: Առավել ևս և դիմությունը, և ընդդիմությունը, և հասարակությունն անմիջապես հնարավորություն են ստանում մասնակցել կառավարման պրոցեսին»,- ընդգծեց Գ.Սահակյանը:

Դիտարկմանը, թե ԱՄՆ դեսպանատունը կարող է գրանտների հատկացումը մերժել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին որևէ մեկն այնքան գրանտներ է տալիս և դա այն արժևորումն է, որ Հայաստանում շատ մեծ օգուտներ է տալիս, եթե չտան, շատ մեծ վնասներ կլինի: Այդ գրանտները տրվելու են, դրանք ոչ թե տալիս են մեկ ուղղվածության օգնության, դրանց մեջ նաև քաղաքական ընդերք կա, իսկ քաղաքական ընդերքը երբեք չի պակասում»:

Լրագրողները նշեցին նաև, որ Աջափնյակում հանրաքվեի կեղծման առումով Գալուստ Սահակյանի և նրա որդիների անուններն են շրջանառվում, չե՞ն վախենում, որ ԱՄՆ «սև ցուցակում» կհայտնվեն: ԱԺ նախագահն էլ նշեց, որ իր և իր որդիների անունները չեն կարող շոշափվել: «Ես գիտեմ՝ հանիրավի, որովհետև Հայաստանում ինչ-որ տրադիցիա է ձևավորվել՝ ինչքան մեծ է դերակատարում, այնքան մեծ են հոշոտողները: Այնպես որ Աջափնյակում ամեն ինչ կարգին է, նույնիսկ եթե ես Աջափնյակի բնակիչ եմ, չեմ կարծում, որ հենց դրա համար պետք է պատասխան տամ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ ԱՄՆ-ն Հայաստանի համար «սև ցուցակ» կկազմի և վիզաներ չի տրամադրի, Գալուստ Սահակյանն ասաց, որ «մեր ցուցակներն այն ժամանակ Ամերիկան արդեն կազմել էր, էսօր չի ուզում հետ նահանջի»:

«Սև ցուցակները պիտի այն ժամանակվա մեծ աշխարհի բոլոր պետությունների համար կազմեն, որոնք իրենց աչքերը հառած տեսնում էին, թե մի ողջ ժողովրդի ոնց են ոչնչացնում: Էնպես որ մեր արգումենտներն ավելի բարձր են: Պարզապես մենք մեր քաղաքական տրամաբանությամբ, պետության գաղափարախոսությամբ թշնամիներ չենք որոնում, փորձում ենք բարեկամական կապեր ստեղծել բոլոր երկրների հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք անզեն զինյալներ ենք, մենք էլ ենք տիրապետում մեր գործիքներին, մեր մոտեցումներին: Այնպես որ, փոխանակ այդ հարցերը տաք, հպարտության ճանապարհը գտեք, մտեք դրա մեջ և կտեսնեք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք եք կարծում»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե  Հայաստանի իշխանությունները մտահոգվա՞ծ են  ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությամբ,  ԱԺ նախագահն ասաց. «Քաղաքական և նաև աշխարհաքաղաքական վիճակի տրամաբանությանը տեղյակ ենք, յուրաքանչյուր հայտարարություն մենք զգում ենք, թե որտեղից է գալիս և ինչի համար է: Այսինքն՝ եթե դեսպանությունները հայտարարում են, դա Հռոմի պապը չէ, որպեսզի սրբության տեղ դնենք: Մենք էլ մեր քաղաքականությունն ունենք: Ինչո՞ւ, օրինակ, չեք ասում, որ այդ նույն դեսպանատունը նաև լավ բաներ էր ասել հանրաքվեի մասին»:  



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}