Ինչո՞ւ է որոշվել Պերմյակովի դատն անցկացնել ՌԴ ռազմաբազայում. Պարզաբանում
Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը արտագնա անցկացնելու համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն առաջնորդվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով: Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդպետյանը:
«Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս արդարադատության հիմունքներով իրականացնել արտագնա նիստ: Այս դեպքում մենք ունեինք ամբաստանյալին անընդհատ տեղափոխելու խնդիր, և դուք գիտեք, որ Պերմյակովը արդեն դասալքության համար դատապարտվել է ու պատիժը կրում է կալանատանը, ռուսական հսկողության տակ: Նրա ներկայությունն անընդհատ նիստերին ապահովելու նպատակով և նաև արդար դատաքննության կոմպոնենտը ու պահանջը մեր երկրի համար նկատի ունենալով, դատարանը գտել է, որ Պերմյակովի նիստը կարելի է անցկացնել արտագնա», -փոխանցել է Դատական դեպարտամենտի պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովի դատը լուսաբանելու համար լրագրողների հավատարմագրում անհրաժեշտ չէ. Դատական դեպարտամենտ
- Պերմյակովի գործով դատական նիստին լրատվամիջոցների մուտքը չի խոչընդոտվի. ՀՀ Դատական դեպարտամենտ
- Դատարանի նախագահը խոստացել է լրագրողներին հարմար պայմաններ ապահովել Պերմյակովի արտագնա նիստի ժամանակ
- Փաստաբանները որոշել են ներկա գտնվել Պերմյակովի արտագնա առաջին դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան