Դասախոսի դաժան ծեծի ենթարկելու պատճառը մեքենայի ձայնային ազդանշանն է եղել. «Ժամանակ»
Օրերս Մանկավարժական համալսարանի ավտոկայանատեղիում հարձակման ենթարկված ԵՊՀ դասախոս, փիլիսոփայության դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իր վրա հարձակումը հանրաքվեի «Այո»-«Ոչ» քարոզչության պատճառով չի եղել, այլ մեքենայի ձայնային ազդանշանի:
«Սպանեք սրան»,- ըստ դասախոսի՝ հրահանգել է հարձակման կազմակերպիչն, ու խումբը մահակներով հարձակվել է Հովհաննիսյանի վրա:
Այժմ որոշ պաշտոնյաներ միջնորդում են, որ նա հետ վերցնի դիմումը: Թերթը նշում է, որ դասախոսի վրա հարձակման կազմակերպիչ Ռուբեն Ջհանգիրյանը ձերբակալվել էր, սակայն այժմ ազատ է արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան