Իրանցի ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ Ադրբեջանում շիաների սպանության
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Թեհրանի «Իմամ Սադեղ» համալսարանի ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել՝ դատապարտելով նոյեմբերի Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախումը, ինչի հետևանքով ադրբեջանցի շիաներ զոհվեցին:
Ցուցարարները միևնույն ժամանակ դատարապարտել են նաև օրերս Նիգերիայի շիաների նկատմամբ իրականացված բռնությունները:
Իրանցի ուսանողները ցույցի ընթացքում վանկարկել են «Մա՛հ Սաուդյան Արաբիային», «Մա՛հ Ամերիկային» և «Մա՛հ Իսրայելին» կարգախոսները:
Հավելենք, որ օրերս Թավրիզի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև՝ դատապարտելով Նարդարանում շիաների զոհվելու փաստը:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ցույց՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առաջ
- Իրանցի ազդեցիկ հոգևորականի նախազգուշացումն Ադրբեջանի իշխանություններին
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի Նարդարան ավանում տեղի ունեցած արյունալի բախմանը
- Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
- Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին