Տարկովսկու և Գերմանի ֆիլմերը ծրագրում են ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում
Անդրեյ Տարկովսկու, Ալեքսեյ Գերմանի, Սերգեյ Էյզենշտեյնի և այլ ռուս ռեժիսորների ֆիլմեր նախատեսում են ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում: Այս մասին գրում է tvkultura.ru կայքը:
Համապատասխան հայտի վրա այժմ աշխատում է «Սեանս» ամսագրի խմբագրական խորհուրդը: Այս մասին Սանկտ-Պետերբուրգում մշակութային միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է հրատարակչության խմբագրական տնօրեն Կոնստանտին Շավլովսկին:
«Սեանս» ամսագիրը և Կինոյի պետական հիմնադրամը կազմել են այդպիսի ցուցակ: 15 կինոնկար ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանը:
Այդ ցուցակում ընդգրկված է Ա.Տարկովկսու «Անդրեյ Ռուբլյով» և «Հայելի», Ալեքսեյ Գերմանի «Իմ ընկեր Իվան Լապշինը» և «Քսան օր առանց պատերազմի», Սերգեյ Էյզենշտեյնի «Իվան Ահեղ» և «Պոտյոմկին զրահանավը», Գլեբ Պանֆիլովի «Սկիզբ», Մարլեն Խուցիևի «Իլյիչի ուղեկալը», Միխաիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Նիկիտա Միխալկովի «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին», Օտար Իոսելիանի «Ապրում էր մի երգող կեռնեխ», Բորիս Բարնետի «Ծայրամաս», Սերգեյ Բոնդարչուկի «Մարդու ճակատագիր», Կիրա Մուրատովայի «Աստենիկ համախտանիշ» ֆիլմերը: Ցուցակը կազմվել է հայտնի կինոքննադատների, կինոյի պատմաբանների, ռեժիսորների, դերասանների, օպերատորների հարցման արդյունքում:
Ներկա պահին «Աշխարհի հիշողություն» ցուցակում ընդգրկված է 49 ֆիլմ: Ռուսական որևէ ֆիլմ ցուցակում չկա: Ցուցակում ներառված ֆիլմերը ստանում են հատուկ կարգավիճակ՝«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված ժառանգություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան