Ռուբեն Վարդանյան. Ռուսաստանի հիմնական խնդիրը անհետևողականությունն է
Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում անցկացված բանավեճի երեկոյի ընթացքում Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանի հետ գործարար Ռուբեն Վարդանյանը կիսվել է սեփական յուրօրինակ փորձով և կանխատեսումներ են կատարել Ռուսաստանի տեսանելի ապագայի վերաբերյալ:
Ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի մի քանի նկատառումներ, իսկ ամբողջ բանավեճին կարող եք ծանոթանալ «Վեդոմոստի» պարբերականում:
- Դա պատրանք է, որ ամեն ինչ որոշելու են չինովնիկներն ու գործարարները, ինչպես նախկինում էր։ Մի խումբ մարդիկ կարող են փոխել աշխարհը։
- Պետությունը ոչինչ պարտք չէ մեզ։ Եթե դու կարող ես քո տեղում գոնե մի փոքր բան անել, ուրեմն արա, և մենք կփոխենք ամեն բան ։
- XXI դարում մարդը հաջողության կարևոր միավոր է դարձել և բարոյական արժեքները, պատասխանատվությունը ապագայի համար ու որոշումների կայացումը շատ կարևոր են։
- Եթե մենք փաստում ենք, որ XXI դարում մարդիկ գլխավոր ակտիվն են, ապա մենք ինքներս էլ ամեն բան այլ կերպ կանենք։
- Ռուսաստանի հիմնական խնդիրներից է անհետևողականությունը: Մենք ասում ենք, որ սա քրիստոնեական պետություն է, բայց Կարմիր հրապարակում մեռել է պառկած։ Քանի-քանի՞ ծրագրեր ենք գործարկել։ Եկեք գոնե մեկը ավարտին հասցնենք:
- Մենք միջնադար ենք վերադառնում:
- Ես համոզված եմ, որ մենք պատրանքներով ենք ապրում։ Այժմ այնքան մեծ չէ երկրների միջև պատերազմի վտանգը, որքան ահաբեկչության սպառնալիքը։
- Մենք ապրում ենք մի համակարգում ու աշխարհում, որտեղ ընտանիքը քայքայվում է, դադարում է գոյություն ունենալ որպես ամեն ինչի հիմք։ Սակայն ինչ էլ որ տեղի ունենա աշխարհում գլոբալիզացման տեսակետից, մենք ունենալու ենք գլոբալ աշխարհ՝ տեղային մտածողությամբ ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան