Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը՝ դեկտեմբերի 25-ին
Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կայանալու է դեկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Panorama.am-ին տեղեկացրեց ֆիլմի գործադիր պրոդյուսեր Սահականուշ Սահակյանը: Նա նշեց, որ այժմ արվում են վերջնական ճշգրտումները, մակագրերն ու ենթագրերը:
«Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը Կոմիտասի մասին է, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակաով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը...
Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին 2014 թ. աշնանը: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան): Ֆիլմի երաժշտության հեղինակն է Վաչե Շարաֆյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա