Բարձրաստիճան զինվորականները մասնակցել են հակառակորդի կրակոցից մահացած զինծառայողի հուղարկավորությանը
Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։ Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին հանձնեց ԼՂՀ նախահագի շնորհած մեդալը և նշեց Կարենի անմահ հերոսության մասին։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը մահացու հրազենային վիրավորում ստացել էր հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում:
Լուսանկարը` Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից