Ծառուկյանը կհայտնվի 2017-ին. «Իրատես»
Վերջերս Գագիկ Ծառուկյանը եթերում հայտնվում է միայն բիզնես նախագծեր կյանքի կոչելու համար, ամեն անգամ չմոռանալով հիշեցնել, որ ինքը քաղաքականությունից հեռացել է, քաղաքական հարցերով էլ իրեն չդիմել:
«Իրատես»-ի տեղեկություններով, սակայն, նրա ճակատագրով «հետաքրքրվողները» հորդորել են թեման «թեժ» պահել, որպեսզի հասարակությունը մշտապես զգա, որ Գագիկ Ծառուկյանը իր կողքին կանգնած է, իսկ երբ հարմար առիթ կստեղծվի, ԲՀԿ նախկին ղեկավարը կարող է նորից սահուն անցում կատարել քաղաքական դաշտ: Նույն տեղեկությունների համաձայն, 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում, ավելի ստույգ, նրան նորից քաղաքական խաղերի մեջ կներքաշեն «շահագրգիռ» ուժերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան