Ես լրագրողներին բոլորին ճանաչում եմ, բայց անուններով չեմ ճանաչում. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ճանաչո՞ւմ է արդյոք Մարինե Մարաբյանին, ինչին ի պատասխան ասաց. «Գիտեք, ես լրագրողներին բոլորին ճանաչում եմ, բայց անուններով չեմ ճանաչում»:
Երբ լրագրողները հիշեցրեցին, որ խոսքը «Հանրապետական» խմբակցության պատգամավորի մասին է, Գ.Սահակյանը իսկույն հիշեց խոսքը ում մասին է և ասաց. «Հա, մեր Մարինե Մարաբյանի մասին է խոսքը: Նա միշտ պարտաճանաչ գալիս է, բայց իներտ պատգամավոր է»:
ԱԺ նախագահի խոսքերով՝ Մ.Մարաբյանի բացակայությունները երբեք չեն անցել թույլատրելի սահմանը, իսկ եթե բացակայել է պատգամավորի աշխատավարձից պահումներ արվել են: