Մեդվեդևն այս տարի չի այցելի Հայաստան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդևն այս տարի չի այցելի Հայաստան: Թերթը հիշեցնում է, որ նախօրոք հայտարարված էր, որ Հովիկ Աբրահամյանի հրավերով ԵԱՏՄ վարչապետների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երևանում` Մեդվեդևի գլխավորությամբ: Կառավարության թերթի աղբյուրները դա բացատրել են Ռուսաստան-Թուրքիա լարված վիճակով` ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կոնտեքստով։
«Ըստ այդմ` պատժամիջոցները ժամանակ չեն թողել Մեդվեդևին` ԵԱՏՄ նիստն իր գրաֆիկով անցկացնելու համար, և այն տեղափոխվել է հաջորդ տարի: Երբ այն տեղի կունենա՝ չգիտեին: Հիշեցնենք նաև, որ հաջորդ տարի արդեն ԵԱՏՄ «վարչապետ» կդառնա Տիգրան Սարգսյանը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան