Մոնսերատ Կաբալյեն դատապարտվել է
Բարսելոնայի դատարանը օեպրայի հայտնի երգչուհի Մոնսերատ Կաբալեյին 6 ամսվա ազատազրկման է դատապարտել` մեքենայության մեղադրանքով: 82-ամյա երգչուհին նաև տուգանվել է 255 հազար եվրո գումարով: Դատական լսումների ժամանակ, որին ինքը ներկա չի եղել, նա տեսագրության միջոցով ընդունել է մեղքը, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ըստ աղբյուրի, Մոնսերատ Կաբալյեն հաշվառված է որպես Անդորրայի բնակիչ և դա իրեն թույլ է տվել չվճարել հարկեր Իսպանիայում: Սակայն դատախազությունը հաստատել է, որ երգչուհին օգտագործել է իր` Անդորրայում բնակվելը հարկերը վճարելուց խուսափելու համար, թեպետ ինքը բնակվել է Բարսելոնում: