Ջեյմս Ապատուրայ. ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ քննարկումները ժամանակավրեպ են
ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ քննարկումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը գնահատել է ժամանակավրեպ։
«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորամիավորումների տեղակայումը հնարավոր է միայն քաղաքական լուծում ստանալուց հետո, սակայն նման լուծում դեռևս չկա, իսկ դա նշանակում է, որ ժամանակավրեպ է քննարկել դեպքերի նման զարգացման հնարավոր բնույթը: Դրա փոխարեն մենք պետք է շարժվենք դեպի կարգավորում: Ես աջակցում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի վերսկսմանը և հույս ունեմ, որ 2016թ. ընթացքում մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կտեսնենք բեղուն երկխոսություն»,- նշել է Ջեյմս Ապատուրայը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան