Ջեյմս Ապատուրայը Թուրքիայի կողմից ՀՀ-ում ՌԴ զազմաբազաներին հնարավոր հարվածի մասին
Այն «փորձագիտական կարծիքները», թե ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան կարող է հարվածել ՀՀ տարածքում գտնվող ռուսական զազմաբազաներին՝ «անօգուտ շահարկումներ» են: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ, հայ լրագրողի հարցին ի պատասխան, նման տեսակետ է հայտնել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։
«Կարծում եմ նմանատիպ շահարկումները անօգուտ են, և ես դրանց համար որևէ իրական հիմքեր չեմ տեսնում: Ակնհայտ է, որ թուրքական սահմանից դեպի հարավ ընկած տարածքներում ստեղծված իրավիճակը բավական բարդ է և Սիրիայում ու Իրաքում ծավալվող իրադարձությունները անմիջականորեն ազդում են Թուրքիայի վրա: Իհարկե, մենք աջակցում ենք Թուրքիային իր ինքնիշխանության և օդային տարածքների պաշտպանության գործում»,- նշել է Ջեյմս Ապատուրայը։
Անդրադառնալով ռուսական СУ-24 զմբակոծչի շուրջ ստեղծված իրավիճակին` Ջեյմս Ապատուրայը հատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ դաշինքի անդամ երկրները միասնական են Թուրքիային աջակցության հարցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ռուսական օդուժի ինքնաթիռը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք: