Րաֆֆի Հովհաննիսյան. Որքան էլ թակենք աշխարհի դուռը, մենք տեղ չենք հասնելու
«Արտաքին և ներքին քաղաքականությունն իրար հետ կապված են: Ինչպիսին է երկիրը ներքուստ, այնպիսն կլինի մեր արտաքին քաղաքականությունը»,- Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիսում ասաց «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ եթե երկիրը ներսում արդար է, կունենա ուժեղ, արդար, ընկալելի արտաքին քաղաքականություն:
«Ստի, կեղծիքի, վախկոտության, անարդարության պատկեր է ներսում: Որքան էլ թակենք աշխարհի դուռը, մենք տեղ չենք հասնելու: Բնավ զարմանալի չէ, որ ԵԽԽՎ-ում այսօր կա հակահայ երկու բանաձև»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր պետություն ունի իր շահը և նման պարագայում պետք է Հայաստանը ամուր լինի:
«Մենք տանելու ենք մեր պայքարը բոլոր ճակատներով՝ դիվանագիտական արտաքին, առօրյա՝ ներքին»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Ըստ նրա, իրենք չեն քայլում բռնութան ճանապարհով, այլ ապահովելու են իշխանության հրաժարականի խաղաղ ընթացք, ապա ժողովրդական վստահության կառավարությունը կկազմակերպի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
«Մեր պայքարը ոչ միայն հաղթանակի, իշխանափոխության համար է, այլ ժողովրդին իր իշխանությունը, սահմանադրական իր իշխանությունը վերադարձնելու համար»,- նշեց Ր.Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատը դեկտեմբերի 12-ից սկսած ամեն օր հրապարակում անցկացնում է ասուլիս, ճեպազրույց, քննարկում, իսկ դեկտեմբերի 16-ից սկսած այցելելու են տարբեր մարզեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան